‘«Ալ-Քաիդան» ռազմական բջիջ է ստեղծել Հնդկաստանում’

983

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին տեսաուղերձում հայտարարել է Հնդկական թերակղզում կառույցի ռազմական թև ստեղծելու մասին, հաղորդել է Associated Press-ը: Նոր խումբը, որի ստեղծման ուղղությամբ «Ալ-Քաիդայում» աշխատել են ավելի քան երկու տարի, ահաբեկիչներն անվանել են Հինդուստանում մշտական ջիհադի կազմակերպություն: Ազ-Զավահիրին նաև նշել է, որ «Ալ-Քաիդան» ընդլայնում է իր գործունեությունը Հարավային և Հարավարևելյան Ասիայում՝ «Բիրմայում, Քաշմիրում, Իսլամաբադում, Բանգլադեշում»: Ընդ որում՝ նա խոստացել է ոչնչացնել բոլոր սահմանները, որոնք Մեծ Բրիտանիան անցկացրել է Հնդկաստանում գաղութատիրության շրջանում: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը «Իսլամական պետությունը» ներառել է անօրինական ահաբեկչական կազմակերպությունների ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Դոնատաս Բանիոնիսը’