‘Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են Դեբեդը’

1175

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են անդրսահմանային Դեբեդ գետը։

Այս պատկերին «ԷկոԼուրն» ականատես է եղել սույն թվականի փետրվարի 12-ին, երբ Ախթալայի կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը նվիրված քննարկումից հետո բնապահպանների  եւ տեղի բնակիչների հետ այցելել է Նահատակ պոչամբարի տարածք։

«Օրենքով սա պետք է  մեկուսացված լիներ շրջակա միջավայրից: Դուք՝ ինքներդ, տեսնում եք, թե ինչպես պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում է Դեբեդ գետը», — ասել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը և այլն:

Բնակիչներից մեկն էլ արձագանքել է.«Մենք մեզ լավ չենք զգում, հիվանդ ենք, անընդհատ գլխացավ ունենք, սրտխառնոց, ոչ միայն ես, այլ նաև բոլորը»:

«Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարները այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Կոնկրետ այս պոչամբարը 5 տարուց ավել օգտագործվում է, և ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել, և բազմաթիվ խախտումներ են եղել», — ասել է Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը:

Արմինֆո

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտական օդուժը հարվածներ է հասցրել Լիբիային’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ. աշխարհազորայինները խախտել են զինադադարը գնդակոծելով Դեբալցովոն’