‘ԱԽՔ-ի հանդիպումների արդյունք. Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոն’

903

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Դրանցից մեկը բավականին ուշագրավ է: Մասնավորապես, ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերը: Այդ կապակցությամբ նշվեց, որ ի կատարումն ս.թ. հունիսի 23-25-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պատրուշևի ՀՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ: Այդ ուղղությամբ հետագա գործողություններն իրականացվելու են համաձայն ս.թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ Նախագահ Վ.Պուտինի պետական այցի շրջանակներում ստորագրված` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագրի համաձայն: Կստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ, որը կմշակի «Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոնի ստեղծման մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրի» նախագիծը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Հակամարտությունների կարգավորմանն ուղղված հստակ և շոշափելի քայլերը պետք է կարևոր դեր խաղան ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ը Հայաստանին «ժողովրդավարության զարգացման համար» պարգեւատրել է €25 միլիոնով’