‘ԱԽՔ. Հայաստանը հայտնվել է հետաքրքիր իրադրությունում’

813

Հայաստանն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիությունը կհայտարարի երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին: Այդ մասին այսօր հայտարարել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը` ԵՄ խորհրդատվական խորհրդի խորհրդատվական խմբի 14-րդ նիստում: «Մեզ համար կարևոր է Վիլնյուսի գագաթնաժողովը, որի ընթացքում Արևելյան գործընկերության մի շարք երկրներ կստորագրեն կամ կնախաստորագրեն ասոցացման համաձայնագիրը: Իսկ Հայաստանն այս դեպքում հայտնվել է հետաքրքիր իրադրությունում, սակայն մենք, այնուամենայնիվ,  ակնկալում ենք, որ ԵՄ կշարունակի աջակցությունը Հայաստանին` բարեփոխումների իրականացման գործում»,- հայտարարել է ԱԽՔ-ը: 

Նախորդ հոդվածը‘Տատա Մարտինո. «Միլանը» ճգնաժամի մե՞ջ է. ինչպես որ մենք ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Անկարգությունների համար պատասխանատու են Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը (տեսանյութ)’