‘ԱԽՔ. Շուկայում վաճառվելու է պահուստների` ժամկետը լրացած սնունդը ‘

2594

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: «Ազատության» փոխանցմամբ, նա նշել է, որ 2014-ին շուրջ 40 ռազմավարական ծրագրերի փաթեթ կա մշակված, որն իրականացնելու են Ռուսաստանի հետ, ստեղծվելու են մի քանի հայ-ռուսական խոշոր ենթակառուցվածներ: Դրանցից մեկն էլ Գեղարքունիքի Գագարին համայնքում «Հայռուսպետռեզերվ»-ն է, որտեղ պահվելու են ՌԴ-ի պետական պահուստները: «Այդ պահուստները օգտագործվելու են տարածաշրջանում աղետների, արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական պահուստների համար, այսինքն այստեղ պահվելու է սնունդ, այդ սնունդի ժամկետը լրացավ, լրանալուն մոտ այդ սնունդը հանվելու է, տեղական շուկայում վաճառվելու է»,- ասել է Բաղդասարյանը։

Նախորդ հոդվածը‘Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը». Ամբողջական փաստաթուղթ’
Հաջորդ հոդվածը‘Թիմ Ռոբինս. Կյանքի օրենքները’