‘ԱԽՔ. Շվեյցարիան Անկարայի որևէ առաջարկ չի փոխանցել հայկական կողմին’

753

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայում այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը: Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱԽՔ-ի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: 
Միսակյանն ասել է, թե Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում շվեյցարական կողմը պաշտոնական Անկարայի որևէ առաջարկ՝ գրավոր կամ բանավոր, չի փոխանցել հայկական կողմին: Ռադիոկայանը հիշեցնում է, որ հոկտեմբերին Շվեյցարիա էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով շվեյցարացի իր գործընկերների հետ քննարկել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը, և, ըստ թուրքական հեղինակավոր «Զաման» պարբերականի, խնդրել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերին օգնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը: 

Նախորդ հոդվածը‘Վատիկանում առաջին անգամ կցուցադրվեն Պետրոս առաքյալի մասունքները’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին’