‘Ականի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է ‘

1271

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծայր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ` զինծառայողները տեղափոխվել են Երևան՝ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ’ 3 սպա և 1 պայմանագրային զինծառայող:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը Էրդողանին է հանձնել ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների համար’