«Ակկույու» ԱԷԿ-ը կներկայացվի որպես իշխանությունների մեգանախագիծ

310

Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ը կդառնա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության այցեքարտը նախընտրական քարոզաշավում,ու երկուշաբթի տեղեկացրել է Hurriyet թերթը։

Ապրիլի 11-ին սկսվում է անմիջական քարոզարշավը՝  մայիսի 14-ին կայանալիք՝ նախագահի և խորհրդարանի ընտրություններից առաջ։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրողներին կցուցադրի «Ակկույու» ԱԷԿ-ի ցուցապաստառները, որի շինարարությունն ընթանում է Թուրքիայի հարավում՝ Մերսինում։ Էրդողանն ինքն էլ իր ելույթներում հաճախ է անդրադառնում այդ կայանի կառուցմանը՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը երկրի համար։

«Ակկույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմային էլեկտրակայանն է։ Նախագիծն իրականացվում է ՌԴ-ի և Թուրքիայի միջև 2010 թ․ մայիսի 12-ին կնքված  համագործակցության վերաբերյալ միջկառավարական պայմանագրով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է
Հաջորդ հոդվածըԵվս երկու թեկնածուներ կպայքարեն նախագահի պաշտոնի համար