‘Ակսյոնովը սպառնում է կադրային զտումներ անցկացնել Ղրիմի կառավարությունում’

1038

Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար, կառավարության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը սպառնացել է աշխատանքից հեռացնել Ղրիմի կառավարության բոլոր այն պաշտոնյաներին, որոնք չեն կարողանում իրականացնել անցումային փուլի առաջ քաշած խնդիրները և իրենց գործողություններով վարկաբեկում են իշխանությանը:

Ըստ Ակսյոնովի՝ շատ պաշտոնյաներ դեռ չեն հարմարվել և մինչև հիմա աշխատում են հին համակարգով՝ մոռանալով, որ Ղրիմին հնարավորություն է տրվել ստեղծել հանրապետության նոր մոդել, այդ թվում՝ կառավարման: Երկուշաբթի նա լրագրողներին տեղեկացրել է, որ առաջինը կադրային փոփոխությունները կառնչվեն Ղրիմի առողջապահությանը, որտեղ աշխատանքից կազատվի ողջ ղեկավարությունը՝ նախարարով հանդերձ: Դրա պատճառը նախորդ իշխանությունների կողմից ստեղծված կոռուպցիոն սխեմաները վերացնելու անկարողությունն է:

Ավելի վաղ Ակսյոնովը խորհրդակցության ժամանակ խորհուրդ էր տվել առողջապահության նախարարին և Սիմֆերոպոլի բոլոր հիվանդանոցների գլխավոր բժիշկներին՝ աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ այդ ոլորտում համատարած խախտումների պատճառով:

«Առողջապահության նախարարությունը ընդամենը ցուցիչ է. կլինեն նաև մյուս նախարարությունները: Բոլոր նրանք, ովքեր առաջիկայում չեն կարողանա փոխվել, կփոխարինվեն: Եթե հարկ լինի, նախարարության ամբողջ կազմը կփոխվի»,- ընդգծել է Ակսյոնովը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հունաստանը մտադիր է վաճառել բոլոր խոշոր նավահանգիստները’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Օսիայի ընտրություններում առաջատարը «Միացյալ Օսիա»-ն է’