‘Ակտիվիստի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել’

777

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց Տիգրան Պարսիլյանը, ում բերման էին ենթարկել Ռուսաստանի դեսպանատան մոտից: Տիգրանի խոսքով՝ իր նկատմամբ մեղադրանք է առաջարվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք:

Լալա Ասլիկյանը, Անտոն Իվչենկոն, Էդուարդ Մկրտչյանը դեռեւս գտնվում են ոստիկանության բաժանմունքում: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը շուրջ երկու տասնյակ քաղաքացիներին թույլ չի տվել ակցիա անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մայթում, ինչի արդյունքում բերման են ենթարկվել չորս ակտիվիստներ: Ակտիվիստները բողոքում էին Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի վարած քաղաքականությունից:

Նախորդ հոդվածը‘Մարտի 7-ին Նոր Նորքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն կրճատելու է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը’