‘Ակտիվիստները՝ քաղաքապետին. Եթե գազոնի ոռոգումը չդադարեցվի, կկանգնենք փողոցում’

1455

Արդեն չորս օր շարունակ «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները նստացույնց են հայտարարել քաղաքապետարանի դիմաց՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումնային պաշտոնանկ անելու պահանջով: Այս օրերին նստացուցավորները բազմիցս բողոքել են, որ նստացույցին խոչնդոտելու համար միացվում է քաղաքապետարանին հարակից կանաչ տարածքի ոռոգման համակարգը: Այսօր արդեն ակտիվիստները նախազգուշացում են ուղարկել քաղաքապետին ու ՀՀ ոստիկանապետին համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով, իսկ եթե ոռոգումը չդադարեցվի, ապա ստիպված կլինեն դիմել այլ քայլերի: Ահա թե ինչ է ասվում նրանց նախազգուշացման մեջ.

«Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չդադարի քաղաքապետարանի դիմացի մայթը գազոնի ոռոգման ջրով ջրել՝ այդպիսով իրենց բողոքի իրավունքը իրացնող քաղաքացիներին զրկելով կանգնելու տարրական հնարավորությունից՝ մայթից, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհապաղ չապահովի նստացույցի մասնակիցներին կանգելու համար անհրաժեշտ մայթով, ապա նստացույցի մասնակիցները ստիպված կլինեն կանգնել հենց քաղաքապետարանի դիմացի փողոցում՝ դրանով խոչընդոտելով երթևեկությունը։ Նման քայլի ամբողջ պատասխանատվությունn ընկնելու է այս երկու պաշտոնյաների վրա»:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործը Վերաքննիչ դատարանը կլսի օգոստոսի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ’