‘Ակտիվիստները խափանել են Նալբանդյանի մասնակցությամբ խորհրդաժողովի աշխատանքը (ֆոտոշարք)’

1192

«Կանանց շարժումը հայ ազգի համար վարակ է և ՁԻԱՀ» (ՀՀԿ հրատարակություն), «Ա. Մինասյանը երաշխավոր է կանգնում հանցագործներին» և այլ կարգախոսներով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա կազմակերպած ՀԿ-ների ներկայացուցիչները ներխուժեցին սրահ, որտեղ տեղի էր ունենում«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողությունը:

 

Aravot.am-ը նշում է, որ խորհրդաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ հավասարության և անխտրականության հանձնաժողովի անդամ Յունաս Գունարսոնը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահը, դեսպաններ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիրը երկի՞ր է. օրինաչափություն եւ կամք’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. Մեծ գումարներ ծախսելը հաղթանակներ չի ապահովում ‘