‘Ակտիվիստները նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանատան աշխատակցին (տեսանյութ, լուսանկարներ)’

1340

Քիչ առաջ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան առջև մեկնարկել է բողոքի ակցիա: Ակտիվիստները հայտարարում են, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծված են, ինչի հետևանքով էլ վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Նրանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակը հանձնել են դեսպանատան աշխատակիցներից մեկին:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ընտրություններն ավարտված են համարվում այն դեպքում, երբ լրանում է նախագահի թեկնածուների՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը: Նշենք, որ այդ ժամկետը լրանում է այսօր, մինչդեռ ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այնպես էլ այլ երկրների նախագահները Սերժ Սարգսյանին շնորհավորել են մինչև ՍԴ դիմելու վերջնաժամկետի լրանալը:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ակցիաներ ավելի վաղ անց են կացվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի ու Իտալիայի դեսպանատների առջև: 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը մասնակիորեն քննության է ընդունել Դավիթ Մաթեւոսյանի հայցը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջում է ապահովել մուտքը Պարչինի օբյեկտ’