‘Ակտիվիստներին բռնությամբ բերման են ենթարկում, բնակիչները պատուհաններից ջուր են շպրտում ոստիկանների վրա ‘

2086

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, բերետավորներից մեկը՝ Խաչիկ Հովակիմյան անունով, դիմելով իր «գործընկերներին» ցուցարաների մասին հայտարարել է. «Սրանց կատոկ անելով տարեք»: Մեր թղթակիցները հաղորդում է, որ ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների, Սարյան փողոցում իրավիճակը լարված է, իսկ հարակից շենքերում ապրող բնակիչներն էլ փորձում են իրենց բողոքն արտահայտել պատուհաններից ոստիկանների վրա ջուր շպրտելով:

 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականը ԱԱ-2014-ի վերջին՝ 32-րդ տեղում է ‘
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին բռնությամբ բերման են ենթարկել’