‘Ակտիվիստների դատ. Փաստաբան Ոսկանյանը միջնորդել է փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը’

1695

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Ւնչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, դատական նիստին չէին ներկայացել վկաներ Վահագն Գևորգյանը և Նշան Մոդոյանը, որոնց գտնվելու վայրի մասին այժմ տեղեկություններ չկան: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջորդություն ներկայացրեց դատարանին Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացրեց հայտարարություն՝ արված ԲՀԿ, Ժառանգություն, Կոնգրես եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից, որտեղ կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերացնել մյուս երեք երիտասարդների ազատազրկման սպառնալիքը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Առաքելյանը ներկայացրեց մի շարք հիմնավորումներ, որոնք ապացուցում էին կալաքի անհիմն և ոչ օրինական լինելը:

Տիգրան Առաքելյանը պատճառաբանեց, որ դատապարտված է ազատազրկման հետևյալ հիմքերի հիման վրա

1. Ոստիականի սուտ ցուցմունք, ով դեպքի ժամանակ գտնվել է 300 մետր հեռավորության վրա

2. Տաքսիստի ցուցմունք, ով չգիտեր իր ավտոմեքենայի գույնը, համարները, ինչպես նաև բաժանմունքը

3. Նախաքննությանը միջամտել է ոստիկանապետը , ով թույլ չի տվել արձանագրել որոշ փաստեր

4. Վկան բռնությամբ է բերվել դատարան

5. Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի քիթ կոտրելու համար, սակայն բացակայում է տուժողը, ռենգենը, ինչես նաև հաշվի չի առնվել Տիգրանի պարանոցի վրա 18 սմ երկարությամբ կապտուկը:

Այնուհետև Տիգրան Առաքելյանը մեղադրեց դատախազին կեղծիքի համար` հայտարերելով. «Այնպես մի արեք ինքս փոխեմ իմ խափանման միջոցը», ինչը դատախազը հիմք ընդունեց և հայտարարեց, թե կալանքը պետք է մնա անփոփոխ, ինչպես նաև, որ նախկին 2 միջնորդությունների և ներկայիս միջնորդության միջև չկա տարբերություն:

Դատարանը հայտարարեց որ որոշումը կհրապարակվի 1 ժամից: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:  

 

Նախորդ հոդվածը‘Զինդատախազ Կոստանյանը պատրաստվում է պարզաբանումներ ներկայացնել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին (հայտարարություն)’