‘Ակտիվիստներն իրենց նամակը հանձնեցին նախագահական ‘

1090

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր նախագահական նստավայրի դիմաց կրկին լարված մթնոլորտ էր, ԱԺ-ի մոտ ցույց անող «Ընդդեմ  կենսաթոշակային 5%  պարտադիր վճարի նախաձեռնության ակտիվիստները խորհրդարանի դարպասների դիմաց ցույցից հետո որոշեցին երթով շարժվել նախագահական նստավայր, հանձնելու նախաձեռնության նամակը Սերժ Սարգսյանին:

Արդեն նախագահական նստավայրի դիմաց՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի հարակից տարածքում, ոստիկանությունը արգելեց ցուցարարներին առաջ գնալ: Տեղում գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները բավականին ագրեսիվ էին, և մի  պահ սկսել են հրմշտել ցուցարարներին և լրագրողներին: Իսկ նախագահականի դիմաց միանգամից հայտնվել են մեծ թվով կարմիր բերետավորներ և ոստիկանական մեծ մեքենաներ: Մի քանի րոպե անց, սակայն, ոստիկանները որոշեցին թույլ տալ նախաձեռնության 5 անդամների անցնել դիմացի մայթ և իրենց նամակը հանձնել նախագահականի նամակների և դիմումների բաժնի աշխատակիցներին:

Նամակը հանձնած ակտիվիստները ցույցի ավարտին տեղեկացրին, թե նամակների բաժնից իրենց հայտնել են, որ օրենքի համաձայն կարգով նամակի պատասխանը կլինի 15 օրվա ընթացքում:

 

Նախորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպան. Իրանական գազի Հայաստան մատակարարումը կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը’