‘Ակտիվիստ. Ոստիկանը, օգտվելով իմ թուլացած վիճակից, հոգատարություն էր խաղում’

1037

Մի ոստիկան օգոստոսի 24-ին անընդհատ հետապնդում էր ինձ, հոգատար ոստիկանի դեր էր խաղում եւ փորձում էր հեռացնել տարածքից, անգամ շրթունքներով դիպել է պարանոցիս,  լրագրողների հետ հանդիպմանը պատմել է Կոմիտաս 5-ում իրականացվող շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից Շողեր Մելքումյանը, փոխանցում է News.am-ը:

«Ես ինձ լավ չէի զգում, նա, օգտվելով իմ թուլացած վիճակից, հոգատար ոստիկանի դեր էր կատարում` «ինչի՞ կարիք ունեք, ջու՞ր բերեմ, ոնց որ լավ չեք զգում, եկեք ձեզ հեռացնեմ էստեղից»: Ես նույնիսկ չեմ էլ զգացել, թե ինչպես են նրա շուրթերը հպվում պարանոցիս: Հետո ընկերներս ցույց տվեցին նկարը եւ ես տեսա՝ ինչպես է նա թիկունքից, կոկորդիս ձեռքը դրած, խեղդելու պես չափից դուրս մոտենում ինձ, շրթունքները հպվում են իմ պարանոցին: Իրեն անընդհատ ասում էի՝ հեռու մնա եւ ինձ մատով չկպնես: Հետո ընկերներիցս մեկը եկավ ու հեռացրեց ինձ»,- պատմեց աղջիկը։

Սակայն, Շողեր Մելքումյանի համար ամենասարսափելին այն էր, որ երբ իրեն փորձում էին բռնի ուժով մոտեցնել ոստիկանական մեքենային, Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը իր ականջին սեռական բնույթի հայհոյանք ասաց, իսկ ինքը բարձրաձայն կրկնեց այդ խոսքերը:

Նախորդ հոդվածը‘«Լիսկայի» մերձավոր Դոլունցն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց ոստիկանության դիմաց. Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել (ուղիղ եթեր)’