‘Ակցիան ավարտվեց. Եթե բացահայտումներ չլինեն՝ կպահանջվեն հրաժարականներ ‘

1037

Ոստիկանության մոտ ավարտվեց ի պաշտպանություն ԲՀԿ կուսակցության անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի իրականացված ակցիան: Ինչպես ակցիայի ավարտին նշեց ԱԺ ԲՀԿ խմբացկության պատգամավոր Վահե Էնֆիյաջյանը, «մենք ոստիկանության առջեւ մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, հայտնեցինք մեր պահանջը»: «Եթե հարցը շուտափույթ լուծում չստանա, եթե չբացահայտվեն այս ստոր արարքի կազմակերպիչները եւ մասնակիցները, լինելու են ավելի մեծ հասարակական-քաղաքական ընդվզման պահանջներ ներկայացնող ակցիաներ, որտեղ պահանջվելու են նաեւ հրաժարականներ»,- նշեց Էնֆիյաջյանը:

Հիշեցնենք, որ Ատակ Խաչատրյանը դիմակավորված անձանց կողմից առեւանգվել եւ ծեծի էր ենթարկվել շաբաթ օրը: Այժմ Խաչատրյանը՝ բազմաթիվ արտաքին եւ ներքին սալջարդներով գտվում է հիվանդանոցում:  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Ադրբեջանն իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում խցանված 10-15 ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից’