‘Ակցիա դատախազության մոտ՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով’

1186

Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայաստանի գլխավոր դատախազության մոտ կընթանա ակցիա` Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով:

Նախաձեռնող խումբն իր պահանջը հիմնավորում է այն հանգամանքով, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից անցել է մեկ ամիս, իսկ մեղադրյալը դեռ հայկական կողմին չի հանձնվել: Ավելի վաղ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Պերմյակովին հանձնելու հարցով դիմել էր Ռուսաստանի իր պաշտոնակցին: Ակցիայի մասնակիցները Հայաստանի գլխավոր դատախազությունից կպահանջեն հրապարակել ռուսական կողմի պատասխանը, տալ երաշխիքներ, որ Պերմյակովը կհանձնվի, ղեկավարվել իրավական կատեգորիաներով, միջազգային  նորմատիվային ակտերով, այլ ոչ թե` օտար պետության, տվյալ դեպքում Ռուսաստանի սահմանադրությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նախաքննությունը կընթանա Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան` երկու երկրների օրենսդրական ակտերի համադրմամբ: Ընդ որում նա հատկապես ընդգծել էր, որ հանցագործը պատիժը կկրի Հայաստանի տարածքում, իսկ դատավարությունը կլինի թափանցիկ: Հավելենք, որ ռուսական ռազմական կայազորային դատարանի որոշմամբ, ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը կալանավորվել է երկու և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքը ձեռքին դասալքության համար մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ ընտրությունները՝ մայիսի 3-ին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը փակ է’