‘Ակցիա. Ցուցարարները պահանջում են, որ իրենք եւս մասնակցեն ՀԾԿՀ նիստին’

962

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ինչի կապացությամբ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 10-30-ից՝ քննարկմանը զուգահեռ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է անցկացնում:

Ցուցարարների հետ է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իսկ ներսում՝ քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, այդ թվում Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ցուցարարները պահանջում են, որ իրենք եւս մասնակցեն հանձնաժողովի նիստին, սակայն, հանձնաժողովի ներկայացուցչից պատասխան են ստացել, թե դահլիճը փոքր է, եւ այդ իսկ պատճառով ցուցարարները, նույնիսկ նրանցից բաղկացած փոքր խումբը չի կարող մասնակցել նիստին:  

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման. Ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘Դրսում՝ ակցիա, ներսում՝ «քննարկում են» թանկացման հարցը. Ֆոտոշարք’