‘«ԱԿ-74», «Ֆ-1» նռնակ, ՌԳԴ-5» նռնակ, փամփուշտներ՝ Շախմատի տան մոտ’

2057

Հունիսի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:

Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ-22» տիպի հակատանկային ականանետ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ:

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Շախմատի տան պատի տակ անհայտ քաղաքացին զենքզինամթերք էր թողել

Հունիսի 22-ին, ժամը 11.48-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանները Խորենացու փողոցում հայտնաբերել են 4 նռնակ և 183 փամփուշտ

Հունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիան եւ Որուգվայը կիսաեզրափակիչում են’
Հաջորդ հոդվածը‘Ո՞րն էր Պարույր Հայրիկյանի վրա կրակելու դրդապատճառը. Ցուցմունք է տվել ամբաստանյալ Սամվել Հարությունյանը’