Ահաբեկիչների վերաբերյալ տվյալները կհրապարակվեն

445

Ղազախստանում անկարգություններին մասնակցած միջազգային ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն հետաքննության ավարտից հետո, երկուշաբթի «Россия-24» հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության պետքարտուղար Երլան Կարինը։

«Իշխանությունները շահագրգռված են հունվարի 4-5-ի դեպքերի ամբողջական պատկերը բացահայտելու հարցում, ուստի հետաքննության արդյունքում, անշուշտ, անհրաժեշտ բոլոր տվյալները կփոխանցվեն ԶԼՄ-ներին»,- ասել է նա։

Պետքարտուղարի խոսքով՝ միայն ահաբեկչության փաստերով այս պահին մի քանի տասնյակ քրեական գործ է հարուցվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Լուկաշենկոյի` սահմանին ուկրաինացի ազգայնականներ են հավաքվում
Հաջորդ հոդվածըՊոռոշենկոն միավորվելու կոչ է արել