Ահաբեկչական գործողություն Նոր Զելանդիայում

497

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում վեց մարդ տուժել է ահաբեկչական հարձակման հետևանքով։ Դանակով զինված տղամարդը ուրբաթ առավոտյան ներխուժել է սուպերմարկետ և հարձակվել հաճախորդների և խանութի աշխատակիցների վրա։

Հարձակում գործած տղամարդուն վնասազերծել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Նոր Զելանդիայի իշխանությունները միջադեպը համարել են ահաբեկչական գործողություն։

«Նախ՝ ես ուզում եմ հաստատել, որ հարձակման արդյունքում տուժել է վեց անմեղ մարդ։ Որքան գիտեմ՝ երեքը շատ ծանր վնասվածքներ են ստացել»,- հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը։

ԶԼՄ-նրի հաղորդման համաձայն՝ հարձակվողը Շրի Լանկայի քաղաքացի է։ Նա Նոր Զելանդիա է եկել տասը տարի առաջ և հինգ տարի առաջ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում․ նրան կասկածում էին, որ համակրում է «Իսլամական պետություն» խմբավորման գաղափարախոսությունը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲայդեն-Զելենսկի հանդիպումը նախատեսվածից կրկնակի ավելի է տևել
Հաջորդ հոդվածըՃապոնիայի վարչապետը հեռանում է