‘Ահաբեկչություն Հալեպում. 17 զոհ, 40 վիրավոր’

1215

Քիչ առաջ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Vesti.ru-ն վկայակոչելով «Սուրիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ ահաբեկիչները գործողության են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկը:

ИТАР-ТАСС–ի նախնական տվյալներով զոհվել է 17 խաղաղ բնակիչ, 40-ը` վիրավորվել են, ինչպես նաև մասնակի փլուզվել է բնակելի շենք։ Ինչքան մարդ է տուժել շենքի փլատակների տակ, ինչպես նաև, արդյոք զոհվածների մեջ հայեր կան` առայժմ չի հաղորդվում։

Նախորդ հոդվածը‘Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40,20 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Էլվիսի Աստվածաշունչը վաճառվել է 94.000$-ով’