‘Ահաբեկչություն Պակիստանի շիական մզկիթում. 22 զոհ’

855

Պակիստանի Ռավալբինդի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

Երեկ ուշ երեկոյան մահապարտ ահաբեկիչը հզոր ռումբ էր գործարկել քաղաքի շիական մզկիթներից մեկի մոտ ։ Տաճարում այդ ժամանակ մեծաթիվ հավատացյալներ նշում էին մուսուլմանական մուհարեմ ամսվա սկիզբը։

Չորեքշաբթի պակիստանցի ծայրահեղականները ևս երկու ահաբեկչություն էին իրականացրել։

Նախորդ հոդվածը‘Ռմբակոծվել է Հալեպի խոշոր հիվանդանոցներից մեկը. 40 զոհ’
Հաջորդ հոդվածը‘ArCa վճարային համակարգը հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ’