‘Ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող Արցախբանկում ռումբ կա’

895

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 շենքում գործող Արցախբանկում ռումբ է տեղադրված, որը շուտով պայթելու է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները բանկից տարհանում են բանկի աշխատակիցներին, իսկ ոստիկանները բանկը վերցրել են խիստ հսկողության տակ, մինչև կժամանեն համապատասխան մասնագետները՝ ստուգելու՝ ռումբի առկայության մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ: Տարհանվում են նույն շենքում գործող թիվ 28 մանկապարտեզի երեխաները: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը՝ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ պայքարողներին. Թող տեղյակ լինեին’
Հաջորդ հոդվածը‘Նոր ռեկորդ. Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման մեջ 34-րդն է’