‘Ահազանգ. խաթարում են «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը (Ֆոտոշարք) ‘

1494

«ՀՀ Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ:

Սակայն ի պատասխան այդ ահազանգին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Պետք է նշենք, որ քաղաքացի Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաև Հանրային խորհուրդ և մեր նախաձեռնությանը: Նա մեզ տրամադրել է դեռևս 2012թ. օգոստոսին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում իր կողմից կատարված լուսանկարները, որոնք նրա կողմից դեռևս երեք ամիս առաջ ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ոլորտի աշխատակիցներին:

Այս լուսանկարներում, ակնհայտ երևում են բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի հետ անհամատեղելի աշխատանքները, ինչի հետևանքով էական վնաս են հասցվում և արդեն իսկ հասցրել են շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը:

Մեր կարծիքով, ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները: Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները:

Այս խնդրի վերաբերյալ մեր նախաձեռնությունը այսօր հարցումով դիմել է բնապահպանության նախարարին համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու նպատակով, որոնք ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք հանրությունը»:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Ֆեյսբուքյան խումբ

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Երջանիկ Աբգարյան. Մահ տրոյական ձիերին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ ‘