‘ Ահազանգ. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության արդյունքում Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի 81%-ը’

1363

Բնապահպանները տագնապի մեջ են. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության արդյունքում Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի 81%-ը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը, ճանապարհի կառուցման նպատակով հաջորդ տարի կհատվի ավելի քան 3 հազ.ծառ, ընդ որում, հիմնականում` մրգատու, որոնց թվում կան խնձորենիներ, բալենիներ, սալորենիներ և դեղձենիներ: Ըստ «ԷկոԼուրի», «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրում» (Տրանշ 1) նշվում է, որ 3 525753 խոր.մետր ընդհանուր մակերեսով 114 հողատարածքների օտարումը, կհատվի 3568 ծառ: Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի 81%-ը, կքանդվի 38 շենք և շինություն (2005.94 քառ.մ):

Զառաֆյանի խոսքերով, նախկինում այս ծրագիրը ենթարկվել էր հասարակական կազմակերպությունների մոնիթորինգին: Սակայն, նշել է նա, քննարկումներին ներկայացվեց ծրագրի միայն մի փոքր մասը, հիմնականում, երևանի տարածքների մասով, որոնք ռիսկեր այնքան էլ չեն պարունակում: «Ծրագրի այդ սարսափելի հատվածը, որը վերաբերվում է Արտաշատի շրջանի գործնականում ողջ մրգային գոտու վերացմանը, չէր ներկայացվել քննարկմանը: Դրա մասին մենք իմացանք բոլորովին անսպասելի»,-նշել է փորձագետը: «Մենք պետք է պահանջենք, որպեսզի առոչինչ հայտարարվեն բոլոր դրական եզրակացությունները»,-նշել է Զառաֆյանը:

Նշենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական Զարգացման բանկի միջև շրջանակային`500 մլն.դոլարի ֆինանսավորման համաձայնագրին: Երևանում հայտարարում են, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանի բեռնափոխադրումների ոլորտում խաղալ ակտիվ միջանցիկ պետության դեր, միաժամանակ միանալով Սևծովյան շրջանային ավտոմայրուղուն:

Ծրագրի իրականացումը ենթադրում է 556 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների շինարարություն և վերանորոգում, ընդ որում, Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը:

 

Նախորդ հոդվածը‘Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ» և «մի շարք այլ ընկերությունների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար’