‘Ահազանգ. Հրայր Թովմասյանի կարգադրությամբ անձնագրերի տվյալներ են հավաքագրվում ԱՆ-ում (Թերթիկների լուսանկարներ)’

2090

Քիչ առաջ iLur.am-ի խմբագրությունը էլեկտրոնային փոստով մի նամակ է ստացել հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր , մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:

Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:

ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:

Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը:

Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները:

Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Լարախաղացը անցել է 60 մ բարձրության վրա գտնվող պարանի վրայով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Ինձ չի անհանգստացնում երկրպագուների վերաբերմունքը’