‘Ահազանգ. Հրդեհ «Marriott» հյուրանոցում’

1416

Մոտ կես ժամ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում գտնվող «Marriott» հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին ժամանում են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկներով: Այս պահի տվյալներով փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար ահազանգը կեղծ էր, թէ ոչ: Տեղում են նաև 1-03 շտապօգնության և ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ալիեւ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասնում են 4 մլրդ դոլարի’
Հաջորդ հոդվածը‘Մենուա Հարությունյանը ընկերների հետ ծեծել է 2 ակտիվիստների’