‘Ահազանգ. Նախաձեռնությունը չի կարողանում Սիրիա պարենամթերք ուղարկել. Տեսանյութ’

831

Սիրիայում մեր հայրենակիցները սովի են մատնված։ Ահազանգում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը։ Նախաձեռնությունը չի կարողանում Սիրիա պարենամթերք ուղարկել՝ վերջին օրերին ուժգնացած պատերազմական գործողությունների պատճառով։ Հաղորդում է A1+-ը:

Ըստ այդմ՝ փակ են Հալեպ տանող ցամաքային և օդային բոլոր ճանապարհները։ «Անելանելի, անզորության վիճակում ենք նաև մենք հայտնվել, որովհետև հակառակ նրան, որ մենք վաղուց պատրաստած պարենամթերք ունեինք, որ նախատեսում էինք ուղարկել Հալեպ և Ղամիշլի, ուղղակի անկարելի է»,-ասում է նա։

Երեւանում հաստատված սիրիահայ արծաթագործ Արմեն Գյուլվարդյանը եղբոր և հոր հետ հեռախոսով է կապ հաստատում. ինտերնետի հնարավորություն չկա։ Հալեպում ողջ բնակչությունը տագնապի մեջ է։

Չնայած ծանր վիճակին՝ Արմենի հարազատնեևրը չեն ցանկանում հեռանալ երկրից։

«Ասում են՝ էստեղ մնալու ենք՝ մինչև որ պարզ լինի՝ ինչ կլինի»,-ասում է նա։

 Տեսանյութը՝ Ա1+-ի 

Նախորդ հոդվածը‘Ստորագրահավաք` Նավասարդ արք. Կճոյանին կարգալույծ անելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Կախաղաններ, այնուամենայնիվ, պետք են’