ԱՀԿ․ Կապիկի ծաղկի 3,4 հազար դեպք է հայտնաբերվել 50 երկրներում

434

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի 2022 թ․ սկզբից 50 երկրներում  կապիկի ծաղկով վարակվելու՝ լաբորատոր ճանապարհով  հաստատված 3 413 և մահվան մեկ դեպքի մասին ։

Այդ մասին ասվում է երեքշաբթի Ժնևում հրապարակված՝ ԱՀԿ-ի տեղեկատվական ամփոփոգրում։

Կապիկի ծաղկի դեպքերի մեծ մասը՝ 86 %, բաժին է ընկնում եվրոպական տարածաշրջանին։ Այնուհետև գալիս է Ամերիկան՝ 11 %, Աֆրիկան՝ 2 %,  Արևելյան Միջերկրականը՝ 1 %-ից պակաս, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 1 %-ից պակաս։

Ամենաբարձր հիվանդացությունն այժմ Մեծ Բրիտանիայում է, որտեղ կապիկի ծաղկով վարակվել է 793 մարդ, ապա՝ Գերմանիան՝ 521, Իսպանիան՝ 520, Պորտուգալիան՝ 317, Ֆրանսիան՝ 277, Նիդեռլանդները՝ 167 և ԱՄՆ-ը՝ 142։ Մնացած 143 պետություններում և տարածքներում հիվանդների թիվը չի անցնում 100-ից։ Այս պահի դրությամբ միակ մահը արձանագրվել է Նիգերիայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին ԱՄՆ-ին խնդրել է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Վաշինգտոնը Կիևին մղում է զանգվածային սպանությունների