ԱՀԿ․ «Միայն պատվաստումը բավարար չէ վիրուսին հաղթելու համար»

1644

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թվին զուգահեռ՝ ավելի հաճախ կարելի է լսել, թե համաճարակի դեմ հաղթանակը մոտ է։ Մինչդեռ նույնիսկ հարուստ երկրներում, որտեղ պատվաստումն ընթանում է ողջ թափով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս չհանել դիմակները և չշտապել մնացած սահմանափակումները չեղարկելու հարցում։

Լիակատար պատվաստումը հարյուր տոկոսանոց պաշտպանություն չի տալիս վիրուսից։ Եթե անգամ ստանաք պատվաստանյութի երկու ներարկումը և սպասեք այնքան ժամանակ, որքան պետք է, որ օրգանիզմը իմունային պատասխանի առավելագույն մակարդակին հասնի, Cocid-19-ով վարակվելու վտանգը, միևնույն է, մնում է, հատկապես նրանց համար, ովքեր անտեսում են պաշտպանական մյուս միջոցները։

Բացի այդ, պատվաստմանն արձագանքը հիմնականում անհատական է։ Տարեց մարդկանց և տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապողների պարագայում օրգանիզմի պաշտպանական պատասխանը կարող է շատ ավելի քիչ արտահայտված լինել, իսկ դա նշանակում է, որ վիրուսով վարակվելու հնարավորությունը մեծ կլինի նաև պատվաստումից հետո։

«Ներարկումները փրկում են կյանքեր, սակայն միայն պատվաստումներով խնդիրը չի լուծվում,- համոզված են ԱՀԿ-ում։- Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով շարունակել պայքարը վիրուսի դեմ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 118 նոր դեպք, 95 առողջացած, 1 մահ
Հաջորդ հոդվածըԱմերիկյան անձնագրերում կհայտնվի «սեռը՝ X» գրառում