ԱՀԿ․ Չափազանց հաճախակի վերապատվաստումն օգտակար չէ

394

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով՝  կորոնավիրուսի դեմ կրկնվող պատվաստումները կենսունակ ռազմավարություն չեն։

Նույն կարծիքին է նաև Եվրոպական բժշկական գործակալությունը։

«Եթե մենք ռազմավարություն ունենանք, որի համաձայն՝ բուստերներ անենք յուրաքանչյուր չորս ամիսը մեկ, ապա մեզ մոտ կարող են խնդիրներ առաջանալ իմունային պատասխանի հետ կապված,- ասել է Եվրոպական բժշկական գործակալության պատվաստումների բաժնի ղեկավար Մարկո Կավալերին։- Եվ իհարկե, բնակչությանը մշտական սրսկումներով ձանձրացնելու վտանգ կա»։

Կավալերիի խոսքով՝ դրա փոխարեն հարկ է, որ երկրներն սկսեն ավելի երկարատև դադարներով պատվաստում անել և հարմարեցնել ցուրտ սեզոնի մեկնարկին, ինչպես հիմա գրիպի դեմ պատվաստումներն են իրականացնում։

Եվրոպացի մասնագետը հաստատել է նաև, որ հետազոտությունների համաձայն՝ «Օմիկրոնով» վարակվելիս հոսպիտալացման ռիսկը 50-70 %-ով պակաս է, քան «Դելտայի» դեպքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԽաչանով․ Ջոկովիչի պատմությունը նման է Netflix-ի սերիալի՝ միայն live
Հաջորդ հոդվածը«Կարանտինային ճամբարներ» Չինաստանում