‘ԱՀԿ. Էբոլայով վարակվածությունը 70 %-ի դեպքում մահաբեր է’

945

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝  արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդով վարակված մարդկանց 70 %-ը մահացել է:

Մահացածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան ենթադրվում էր նախապես:

ԱՀԿ-ն զգուշացնում է, որ նոյեմբերին վարակվածության դեպքերը կարող են եռապատկվել և հասնել 20 հազարի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն համաճարակի դեմ:

 Ներկա պահին Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա-Լեոնեում այդ վիրուսից մահացել է 2800 մարդ: Սենեգալում և Նիգերիայում հիվանդության բռնկումները վերահսկվում են, հաղորդել է ԱՀԿ-ն:

Եւս մի կազմակերպության՝ Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնի հաշվարկներով՝ արդեն սեպտեմբերի վերջին միայն Լիբերիայում և Սիեռա-Լեոնեում Էբոլայով վարակվածների թիվը կարող է հասնել 21 հազարի:

Բրիտանական բարեգործական Wellcome Trust կազմակերպությունը հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայում առաջին անգամ դեղամիջոցներ կփորձարկվեն Էբոլայի դեմ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Երեւան’
Հաջորդ հոդվածը‘Դատարանի որոշումը՝ մարտահրավեր արդարադատությանը եւ ժողովրդավարությանը’