ԱՀԿ-ն հետաքրքիր է համարում տարբեր պատվաստանյութեր ներարկելու գաղափարը

491

Տարբեր պատվաստանյութեր ներարկելու գաղափարը հետաքրքիր է, սակայն ավելի շատ տվյալներ են հարկավոր, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտաշխատող Սումիա Սվամինաթանը РИА Новости-ին տված հարցազրույցում։

«Դա նոր ոլորտ է, որտեղ գիտելիքները նոր-նոր են զարգանում, և դա շատ հետաքրքիր մոտեցում է՝ երկու տարբեր պատվաստանյութեր կիրառելու հարթակը, որպեսզի փորձ արվի խթանել իմունային համակարգը։ Իմունագետներից ոմանց կարծիքով՝ դա կարող է լավ մոտեցում լինել։ Բայց միևնույն է, մենք պետք է իրական հետազոտությունների արդյունքները տեսնենք»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։

Փորձագետի խոսքով՝ ներկայում ԱՀԿ-ն տվյալներ ունի միայն AstraZeneca-ի և  мPHK պատվաստանյութերի համատեղ օգտագործման վերաբերյալ։ Սակայն կազմակերպությունը տեղյակ է նաև, որ նման հետազոտություններ են կատարվում Sinovac-ի և Sinopharm-ի համար, որից հետո պատվաստում են мРНК պատվաստանյութով, ինչպես նաև «Спутник V»-ի և AstraZeneca-ի համակցված պատվաստմանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր կանցլերը խոստացել է շարունակել Կուրցի արտաքին քաղաքականությունը
Հաջորդ հոդվածըԹալիբները մտադիր են ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան պետություն