‘Ահմադինեժադ. Իրանը մտադիր չէ հարվածել մյուս պետություններին’

852

Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա, իսկ նրա ռազմական հզորությունը պարզապես զսպող ուժ է, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանական Qaher-313 կործանիչի շնորհանդեսի ժամանակ, տեղեկացնում է Irna-ն:

Ահմադինեժադի խոսքերով՝ կործանիչի նախագծումն ու պատրաստումը ինքնավստահության, տոկունության և իրանական ժողովրդի մշտական զարգացման ապացույցն են:

Վերջին տարիներին Իրանը որոշակի հաջողությունների է հասել պաշտպանության ոլորտում և ռազմական տեխնիկայի արտադրության անկախություն է ձեռք բերել:

Թեհրանը բազմիցս հավաստիացրել է այլ պետությունների, որ իր ռազմական ուժը չի սպառնում նրանց, այլ միտված է զսպվածություն պարտադրելու:

Նախորդ հոդվածը‘Փոփ-փանքի 30 ամյա հայաստանյան ուղին՝ ՆՓԱԿ-ի ցուցահանդեսում (Տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հետ համագործակցող կանադացի լրտեսը զղջում է’