‘Աղբյուր․ Էրիկսենը համաձայնեցրել է պայմանագիրը «Ռեալի» հետ’

735

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շատ է մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ 

Իսպանական AS պարբերականի պնդմամբ, դանիացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «արքայական» ակումբի հետ և տարեկան 4 միլիոն եվրո է ստանալու Իսպանիայի մայրաքաղաքում։ Բանակցությունները «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև արդեն սկսվել են և գտնվում են աշխատանքային փուլում։ 

Էրիկսենի պայմանագրի ժամկետը «խցանների» հետ լրանում է 2020 թվականի ամռանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 150 միլիոն եվրո։  

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայում առաջին անգամ պատգամավորը զրկվել է մանդատից ընտրողների հանրագրով’
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ նախկին աշխատակիցը խոստովանել է’