ՄԱԿ ԱԽ-ն նիստ կանցկացնի Ուկրաինայում

389

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիստար իրավիճակի վերաբերյալ, ТАСС-ին հաղորդել է միջազգային կազմակերպությունում աղբյուրը։

«Նիստը կկայանա հինգշաբթի, օրվա առաջին կեսին»,- ասել է զրուցակիցը։

CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի և Մեքսիկայի հայտով, նիստը կանցնի բաց ձևաչափով, որևէ հարցով քվեարկություն նախատեսված չէ։ Նիստի մասնակիցների առջև հանդես կգան հումանիտար հարցերի համակարգման գծով ՄԱԿ-ի Վարչության և ՄԱԿ-ի մանկական ֆոնդի ներկայացուցիչները, նշել է CNN-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում
Հաջորդ հոդվածըՄակրոնը չի բացառում իր այցն Ուկրաինա