Փետրվարի 3-ի գագաթնաժողովում Ուկրաինան ԵՄ արագ ընդունվելու խոստում չի ստանա

409

Եվրամիության առաջնորդները փետրվարի 3-ին կայանալիք երկօրյա գագաթնաժողովում Ուկրաինային չեն խոստանա, որ նա արագ կարգով կընդունվի միության կազմ։

Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԵՄ Խորհրդի կազմում եվրոպական  մի երկրի պատվիրակության անդամներից մեկը։

«ԵՄ երկրները կհամաձայնեն, որ Ուկրաինան մեծ ճանապարհ է անցել, նշանակալի առաջընթաց ունի բարեփոխումների հարցում, բայց արագացված անդամակցության խոստումներ չեն լինի»,- ասել է աղբյուրը։

2022 թ․ հունիսի 23-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշում կայացրին Ուկրաինային և Մոլդովային միություն մտնելու թեկնածուների կարգավիճակ տրամադրել։ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու հարցով բանակցությունների մեկնարկի ժամկետ չի որոշվել։ ԵՄ-ում նշել են, որ Ուկրաինան կարող է միությանը միանալ միայն երկրի տարածքում ռազմական հակամարտության ավարտից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌեկորդային տրանսֆեր անգլիական ֆուտբոլում․ Էնցո Ֆերնանդեսը կմիանա «Չելսիին»
Հաջորդ հոդվածըԵվրոպայի 4 ակումբ փորձել է ձեռք բերել Արսեն Զախարյանին