‘Աղբյուր. Ռոդչենկովը թաքցրել է հայ ծանորդների դոպինգ-թեստերի արդյունքները և օգնել նրանց մեդալ նվաճել’

1273

Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն օգնել է մի խումբ հայ ծանրորդների օգտագործել արգելված դեղահաբեր, ինչի շնորհիվ նրանք մեդալներ են նվաճել 2008 թվականի Պեկինի, և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում:

Այս մասին, «OCCRP»-ին հղում կատարելով, հայտնում է .gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ WADA-ն ընդունել է հայ մարզիկների դոպինգ-թեստերի օրինակները, ինչից հետո դրանք «մաքուր» են եղել:

Ավելի վաղ, հիշեցնենք, հայ մարզիկներ Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի (երկու անգամ) և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք էին տվել:

Նախորդ հոդվածը‘Miami Open, տղամարդկանց զուգախաղ. Խաչանովն ու Ռուբլյովը հաղթահարել են նաև քառորդ եզրափակչի արգելքը’
Հաջորդ հոդվածը‘1938 թվականից հետո առաջին անգամ Մունդիալում չի լինի բրիտանացի մրցավար’