‘Աղբյուր. Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ’

968

Իշխանությանը մոտ կանգնած կայքերի տեղեկությունների համաձայն՝ վաղը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանների հետ: Ըստ նշյալ կայքերի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու է ԵՄ անդամ առանձին երկրների և Եվրամիության հետագա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Համաձայն նույն աղբյուրների՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած «Հայաստանը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը» հայտարարությունից և ԵՄ բազմաթիվ կառույցների ու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բավականին խիստ հայտարարություններով հանդես գալուց հետո վաղը Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կփորձի մեղմել այդ դիրքորոշումը։

Նախորդ հոդվածը‘ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին (հայտարարություն)’
Հաջորդ հոդվածը‘2014-ի մայիսին նշանակվեցին նախագահի ընտրություններ’