‘Աղմկահարույց տեսանյութի հերոս-ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոններից’

1177

Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող մի տեսանյութ: Նշանակվել էր ծառայողական քննություն:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Շախտյորի» հարձակվողի դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Բորժոմին» կվերադառնա՞ ռուսաստանյան շուկա ‘