‘Աղվան Հովսեփյանը պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալին. «ժողովուրդ»’

1239

Թերևս իզուր չէր, երբ Աղվան Հովսեփյանը, թողնելով գլխավոր դատախազի պաշտոնը, փաղաքշանքով համբուրեց դատախազության դուռը։ Բանն այն է, որ երբ քննչական կոմիտեն ստեղծվի, իր համբուրած դուռը Հովսեփյանը կրկին պետք է բացի, բայց՝ մի փոքր այլ կարգավիճակով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Ըստ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ «…..Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով 1) հարուցում է քրեական հետապնդում, 2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ»։

«Սա նշանակում է, որ Աղվան Հովսեփյանը թղթապանակով պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալ Գևորգ Կոստանյանին»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վերջին շրջանում Տիգրան Սարգսյանը «օպերատիվ» աշխատանքով է զբաղված. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’