‘Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցը Գյումրիում գործում է «մարտի 1»-ի ոճով’

1631

Արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին և բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։ Քննչական բաժին հրավիրված գյումրեցիներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով թերթը չի հրապարակում, պատմել է, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, և սկսում բացատրություններ պահանջել: Արդյունքում՝ մարդիկ այլևս վախենում և զգուշանում են հրապարակային խոսելուց ու բողոքի ակցիաներ կազմակերպելուց: «Բախումներից հետո բոլորը փորձում էին հասկանալ՝ ովքեր և ինչու սկսեցին ագրեսիվանալ, որովհետև ակնհայտ էր, որ մարդիկ իրենց նկատմամբ կիրառված ուժին կպատասխանեն: Թերևս պատասխանն ակնհայտ է. բախումներն անհրաժեշտ էին՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով ահաբեկելու համար»,– հավելում է թերթը։

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

iLur.am կողմից

Աղվան Հովսեփյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը նույն ոճով էր գործում 2008 թ. մարտի 1-ից հետո, երբ ցույցերի դեռևս չկալանավորված մասնակիցներին փորձում էին ահաբեկել ճիշտ նույն ոճով` ցույց տալով տեսանյութեր և սպառնում քրեական գործ հարուցելով։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը այժմ ղեկավարում է Քննչական կոմիտեն։

Նախորդ հոդվածը‘Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ’
Հաջորդ հոդվածը‘ Քրիստիոնո Ռոնալդու անակնկալը փոքրիկ տղային(տեսանյութ)’