‘Աղվան Վարդանյան. Գործի են անցել թաղային հեղինակությունները’

1545

Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի հնարավորությունն այն չէ, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ, կարծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Մենք գնում ենք թիմով, ամենժամյա աշխատանքային գրաֆիկով: Մենք հասարակությանը պետք է ապացուցենք, որ նրանք կարող են ձայն տալ մեզ և վստահ լինել, որ մենք կարող ենք երկրում իրավիճակ փոխել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա:

Իշխանությունն, ըստ Աղվան Վարդանյանի, արդեն գործի է դրել վարչական ռեսուրսների կիրառումը, գործի են անցել թաղային հեղինակությունները:

«Իշխանության՝ կատարելության ձգտումը, կարծում եմ, սահման չունի, քանի որ ԱԺ ընտրություններից հետո ասում էին, թե նախագահական ընտրություններն ավելի լավն են լինելու, հիմա էլ՝ նախագահականից հետո ասում են, թե ավագանին է լավ լինելու»,- Աղվան Վարդանյանի խոսքերն է մեջբերում Panarmenin.net-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Եվրոպայում մեծ ֆուտբոլի օր է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ–ի ավագանու ցուցակը՝ Թոխմախի Մհերի որդու ու փեսայի, նույնիսկ Գեղամյանի օգնականի հանգրվան’