‘Աղվան Վարդանյան. Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, դատախազը չէր մտնի խորհրդարան ‘

1072

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ քառօրյայում ընդունված 2011 բյուջեի կատարողականին, որին ՀՅԴ-ն կտրականապես դեմ էր արտահայտվել: 

Ըստ նրա՝ չորս տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացել է ընդամենը 2500 դրամով, չկան լուրջ բարեփոխումներ:
Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առնչությամբ ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, ապա դատախազը չէր մտնի խորհրդարան:
«Մեր դիրքրոշումը հստակ էր, մեզ համար ակնհայտ է քաղաքական ենթատեքստը, և ակնհայտ են քաղաքական հետապնդումները նախագահական ընտրություններից առաջ: Իսկ Գալուստ Սահակյանի այն պնդմանը, թե իբր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի, իրականում գրված չէ երկրորդ նախագահի կողմից, ստիպված են պատասխանել, որ Գալուստ Սահակյանն «առաջին» անգամ սխալվեց»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Հայկական սպորտի ներկայացուցիչների բաց նամակը «շոումեն Գարիկի անհայտ եղբորը» ‘
Հաջորդ հոդվածը‘Այս պարագայում մասնավորին ավելի շատ եմ վստահում, քան պետությանը. Ռուբեն Բաբայանը՝ ԱԳՆ շենքի մասին ‘