‘Աղքատանում ենք. Մամուլ’

1112

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա առաջին վեց ամիսների պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը, գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ըստ այդմ՝ գնաճը 6 ամիսներին կազմել է 4.1 տոկոս, իսկ աշխատավարձի աճը 2.1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ դա նշանակում է, որ գներն ավելի արագ են աճել, քան մարդկանց աշխատավարձը։ Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ նվազել է մարդկանց կենսամակարդակը՝ մարդիկ աղքատացել են։ Պետք է հատուկ շեշտել, որ պաշտոնապես արձանագրված գնաճը իր մեջ չի ներառում գազի և էլէներգիայի թանկացումները, քանի որ խոսքը այս տարվա հունվար-հունիս ամիսների մասին է։ Իսկ գազն ու Էլէներգիան թանկացել են հուլիսի 7-ից» ։

Նախորդ հոդվածը‘«Միկա ցեմենտը» էլեկտրաէներգիա է խնայում հրազդանցիների առողջության հաշվին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բարձրացրին գներն ու գնացին հանգստանալու. Մամուլ’