‘Աճուրդի են հանվել արքայադուստր Դիանայի զգեստները (ֆոտոշարք)’

1224

Արքայադուստր Դիանայի 10 լավագույն զգեստները աճուրդի են հանվել: Ուելսի արքայադստեր համար աշխարհահռչակ դիզայներների կողմից պատրաստված հագուստի վաճառքը աճուրդի կազմակերպիչներին մի քանի մլն ֆունտ ստերլինգի եկամուտ կբերի, գրում է The Epoch Times կայքը:

Այս զգեստներից յուրաքանչյուրն իր պատմությունը ունի: Ժամանակին դրանք օգնել են Դիանային ոճի և նորաձևության խորհրդանիշ դառնալ: Մուգ կապույտ զգեստն արքայադուստրը կրել է 1985թ-ին Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ, որտեղ նա պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ: Վաճառքի է հանված նաև այն հայտնի զգեստները, որոնք Դիանան կրել է Հնդկաստան, Ավստրալիա, Բրազիլիա և Ավստրիա կատարած պետական այցելությունների ժամանակ:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Dorians-ի եվրատեսիլյան տեսահոլովակը արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի մարզում ուժեղ քամին վնասել է տանիքներ’