‘Ամանորի և Սուրբ Ծնունդի երևանյան միջոցառումների ժամանակացույց’

1981

Երևանում արդեն զգացվում է Նոր տարվա շունչը: Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը վաղուց զարդարված են, իսկ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը շուտով կվառվեն: Տոնական Երևանի միջոցառումները բաց չթողնելու համար panarmenian.net-ը ներկայացնում է նախատեսված տոնական համերգների, ներկայացումների և այլ միջոցառումների ժամանակացույցը:

Համերգներ

Դեկտեմբերի 22` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի երաժշտության ամբողջական կատարում

Դեկտեմբերի 24` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սուրբ Ծննդյան գալա համերգ

Դեկտեմբերի 25` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Սիմֆո-ջազ համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ

Դեկտեմբերի 26 և 28` ժամը 20:00, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Ամանորի և Սուրբ Ծնունդի համերգներ

Դեկտեմբերի 27` ժամը 19:00, Առնո Բաբաջանյան համերգասրահ, տոնական համերգ «Շելլ» դաշնամուրային տրիոյի մասնակցությամբ

Դեկտեմբերի 31` ժամը 22:00, Հանրապետության հրապարակ, տոնական համերգային ծրագիր` մինչև հունվարի 1` ժամը 2:00

Հունվարի 13` Հին Նոր տարի, Ազատության հրապարակ, համերգային մեծ ծրագիր

Ներկայացումներ

Մինչև դեկտեմբերի 23, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Մաշայի և արջի ամանորյա արկածները»

Մինչև դեկտեմբերի 30, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, «Ամենա-ամենաուրախ հանդեսը»

Մինչև հունվարի 7, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, Ամանորյա թատերականացված հանդես

Դեկտեմբերի 22-հունվարի 11, Խամաճիկների պետական թատրոն, «Համեցեք Լապլանդիա»

Դեկտեմբերի 26-հունվարի 9, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Եդեմական ծաղիկը»

Դեկտեմբերի 26-հունվարի 9, Համազգային պետական թատրոն, «Կախարդական փայտիկի գաղտնիքը»

Դեկտեմբերի 25-հունվարի 10, Պետական կամերային երաժշտական թատրոն, «Գեղեցկուհին և Հրեշը»

Դեկտեմբերի 26-հունվարի 10, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Ամենաթանկ գանձը»

Դեկտեմբերի 25-հունվարի 10, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Արքայադստեր համբույրը»

Հունվարի 5, Ազատության հրապարակ, թատերական բացօթյա ներկայացումներ երեխաների համար

Ներկայացումները չեն ցուցադրվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին:

Այլ միջոցառումներ

Մինչև հունվարի 13, Հյուսիսային պողոտա, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառ

Դեկտեմբերի 20` ժամը 19:00, Հանրապետության հրապարակ, Երևանի գլխավոր տոնածառի և բոլոր վարչական շրջանների տոնածառների ու դեկորացիաների լույսերի վառման արարողություն, համերգային ծրագիր

Դեկտեմբերի 22-ից հունվարի 13, Ազատության հրապարակ, Ձմեռային Փառատոն`

դեկտեմբերի 22` ժամը 14:00 -16:00, Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես

դեկտեմբերի 22-հունվարի 13` ամբողջ օրը, Ձմեռային խաղեր

դեկտեմբերի 22-հունվարի 13` ժամը 12:00 — 16:00, Հեքիաթասացություն

դեկտեմբերի 22-28` ժամը 15:00, Ձեռքի աշխատանք

դեկտեմբերի 22-28` ժամը 12:00-16:00, Ձմեռ պապերի մրցավազք

դեկտեմբերի 28` ժամը 14:00-15:00, Վիրտուալ փառատոն|Virtual Fest (առցանց մրցույթներ)

Հունվարի 6` Ազատության հրապարակ, օրհնության խոսք` Երևանի Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Շահե քահանայի կողմից, մի շարք ազգագրական խմբերի և պարախմբերի ելույթներ (ազգային և հոգևոր ծրագիր):

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ’